ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի մայիսի 4-ին կմեկնարկի «Հիշողության տողեր» միջազգային մեդիա նախագիծը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին:
Նախագծում կընդգրկվեն շնորհավորական ուղերձներ, հիշողություններ Հայրենականի մասնակիցների կամ մասնակից հարազատների, նրանց սխրանքների մասին տեսանյութեր։
«Հիշողության տողեր» նախագիծը ԱՊՀ միջխորհրդարանական երիտասարդական վեհաժողովի նախաձեռնությունն է: Մասնակիցներն են՝ պատգամավորներ և սենատորներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ, ականավոր գիտնականներ, մարզիկներ և մշակութային գործիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:
Տեսանյութերը կտեղադրվեն ԱՊՀ ՄԽՎ կայքում: «Հիշողության տողեր» նախագծի էջը`
այստեղ: