Ռուսաստանի Դաշնությանը հաջողվել է խուսափել կորոնավիրուսի համավարակի տարածման իտալական աղետալի սցենարից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է Vesti.ru կայքը:
«Այժմ կարելի է ասել, որ իտալական սցենարով մենք չենք գնացել: Ռուսաստանը դրանից խուսափել է ոչ թե հրաշքով, այլ՝ շնորհիվ կիրառված միջոցների»:
Կրեմլի մամուլի քարտուղարը Ռուսաստանում ստեղծված դրությունը բացատրել է նրանով, որ ժամանակին ընդունվել են ինքնամեկուսացման խիստ միջոցներ, արագ ու արդյունավետ հաջողվել է ստեղծել հիվանդների ընդունման հարմարությունները: