Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի համավարակի թեմայով արդեն երրորդ անգամ հեռուստաուղերձով դիմում է երկրի բնակչությանը՝ գրում է РИА Новости-ն:
«Ռուսաստանում զրոյից սկսվել է կորոնավիրուսային վարակի բուժման համար պահանջվող մի շարք դեղամիջոցների զանգվածայի արտադրությունը: Ինչ վերաբերում է թեստ-համակարգերին, ապա մարտ-ապրիլ ամիսներին դրանց թողարկման արտադրությունն աճել է 9 անգամ: Եվ եթե մարտ ամսվա սկզբին Ռուսաստանում օրական անցկացվում էր վարակի հայտնաբերման 2500 հետազոտություն, ապա այժմ իրականացվում է օրական 150 հազար: Այն աճել է 60 անգամ, և շարունակելու է աճել»:
ՌԴ նախագահը նշել է, որ թեև Ռուսաստանին հաջողվել է արգելակել համավարակի տարածումը, այնուամենայնիվ իրավիճակը մնում է ծայրահեղ ծանր, և վարակի պիկը դեռևս չի հաղթահարվել:
Ռուսաստանում ոչ աշխատանքային կլինի մինչև մայիսի 11-ը: Ի սկզբանե ոչ աշխատանքային էր մինչև ապրիլի 30-ը: Պուտինը հիշեցրել է, որ մայիսյան տոների շարքում կան նաև աշխատանքային օրեր, որոնք նույնպես հայտարարվել են ոչ աշխատանքային՝ աշխատավարձի պահպանմամբ: