Այսօր համաշխարհային առաջատար բորսաներում սկսվել է նավթի գնանկումը: Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսի գինը նվազել է 5 տոկոսով, ամերիկյան WTI-ի հուլիսյան ֆյուչերսինը՝ 15 տոկոսով:
Նախօրեին Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց 20 դոլարից պակաս էր: WTI տեսակի մեկ բարելն արժեր 14.5 դոլար: Շուկաները մտահոգված են սև ոսկին խիստ ցածր պահանջարկի պայմաններում պահելու հնարավորությունով: