Այս տարվա հունիսին մատակարարելու պայմանով Brent տեսակի նավթի գծով ֆյուչերսային պայմանագրի արժեքը Լոնդոնյան ICE բորսայում նվազել է 3.17%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 20,76 դոլարի. տեղեկացնում է Tass.ru-ն:
Իսկ WTI տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը, ըստ նույն աղբյուրի, նվազել է 9,86%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 15.27 դոլարի։