Նավթի գներն այսօր շարունակում են աճել արտադրողների՝ սև ոսկու արդյունահանման ծավալների կրճատման շնորհիվ, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել վառելիքի պահանջարկի նվազումը՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսությանը սպառնացող ծանր հետևանքների ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Brent տեսակի նավթի ֆյուչերսի գինն ավելացել է մոտ 10 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը մինչև 22.43 դոլար: WTI տեսակի նավթի ֆյուչերսի գինն աճել է 11.6 տոկոսով՝ մեկ բարելի գինը հասցնելով մինչև 15.38 դոլար:
Նախօրեին նավթի մեկ բարելի գինը նվազել էր մինչև 16 դոլար՝ հասնելով 1999-ից ի վեր նվազագույնին:
Թեպետ OPEC+-ի անդամ երկրները պայմանավորվել էին նավթի արդյունահանման ծավալները մայիսից օրական կրճատել 9.7 միլիոն բարելով, այնուամենայնիվ, արտադրողներն արդեն մտածում են հետագա քայլերի մասին: