Հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ նավթատար նավերի կուտակումներ են գրանցվել: Ըստ փորձագետների՝ նավերն օգտագործվում են որպես պահեստարաններ, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով շուկայում նավթի գերհագեցվածություն է առաջացել, միաժամանակ ազատ տարածության բացակայություն ցամաքի պահեստարաններում: Ըստ Bloomberg-ի՝ Կալիֆոռնիայի մերձակայքում այժմ կուտակված է «սև ոսկու» համաշխարհային պահանջարկի 20%-ը:
Նման վիճակ է նկատվել նաև Մալթայի և Հարավային Աֆրիկայի ափերի մոտ: Ստեղծված իրավիճակը մտահոգում է տեղական բնապահպանական կազմակերպություններին: