Լիբանանի հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիաներ են կազմակերպել երկրի հյուսիսային Տրիպոլի քաղաքում: Ակտիվիստներն արգելափակել են ճանապարհները, գրոհներ են իրականացրել բանկերի վրա՝ բողոքելով ազգային արժույթի կտրուկ արժեզրկման դեմ, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ զրկվել են իրենց աշխատավարձի կամ խնայողությունների ավելի քան կեսից: Այս մասին գրում է Al Jazeera-ն:
Խռովարարներին հանդարտեցնելու համար Լիբանանի բանակը հրազեն ու արցունքաբեր գազ է կիրառել: Անկարգությունների ժամանակ մահացել է 26-ամյա մի երիտասարդ, կան տասնյակ տուժածներ:
Լիբանանի ռազմական աղբյուրը հաստատել է, որ խռովությունները դադարեցնելու համար զինվորականները հրազեն են կիրառել: Սակայն, հստակեցրել են, որ օդ են կրակել, ոչ թե ցուցարարների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Լիբանանն այժմ ֆինանսական ճգնաժամի մեջ է: