Թուրքիայի զորախմբերը գրոհներ են սկսել Սիրիայում՝ հարձակում գործելով Իդլիբ շրջանի Նայրաբ բնակավայրի մոտակայքում գտնվող գրոհայինների հենակետերի վրա՝ գրում է Lenta.ru-ն:
Աղբուրը հայտնում է, որ ավիահարվածներ են եղել ահաբեկչական խմբավորումների դիրքերի ուղղությամբ: Սիրիայի Իդլիբ շրջանում ռազմական գործողությունների ակտիվությունն ավելացել է այն բանից հետո, երբ թուրքական զորախմբերը հերթական անգամ փորձել են բացել M4 մայրուղին, որը զինյալների աջակցությամբ մասամբ արգելափակել էին տեղաբնակները: