Այսօր ընդունեցի շատ կարևոր մի որոշում, որը կրկին միտված է նպաստելու ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները, որոնք հանդես կգան աշխատակազմի աշխատանքների արդյունավետության բարձրացման, ռացիոնալացման, ավտոմատացման կամ որակական զարգացման կիրառելի առաջարկներով, կարժանանան էական խրախուսումների, պարգևատրումների:
Այն աշխատակիցները, որոնք կատարած թերի աշխատանքի կամ գործող կարգերի խախտման համար ստացել են նկատողություն, կզրկվեն հնարավոր հերթական պարգևատրումից(ներից)՝ մասնակի կամ ամբողջությամբ:
Արդյունավետության բարձրացումը լինելու է անկասելի: Նոր ժամանակաշրջանում հին աշխատելաոճը համարում ենք անընդունելի»,- գրել է Տ.Գալստյանը: