Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունան 83 տարածաշրջաններում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 5966 նոր դեպք, մահացել է 66 մարդ, 682 հիվանդ ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հատնում են Ռուսաստանում հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости -ն:
Վարակման շատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում: Ռուսաստանի մայրաքաղաքում մեկ օրում արձանագրվել է 2612 վարակակիր:
Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակի 74.588 դեպք: Կորոնավիրուսից մահացել է 681 մարդ: Ապաքինվել է 6250 հիվանդ: