• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում է Հայաստանը մաշացնել և նվիրել Ռուսաստանին. Ավետիս Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում... 20:43
Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է զգուշանալ Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան այցելելիս. «Հարևաններ» Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել... 19:47
Օրը՝ 60 վայրկյանում | 26.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.03.2026 20:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի»․ Le Monde-ը հրապարակել է ՀՀ նախագահի հոդվածը
Քաղաքականություն
20:5525 Ապր, 2020

«Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի»․ Le Monde-ը հրապարակել է ՀՀ նախագահի հոդվածը

«Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել», - գրում է ֆրանսիական Le Monde հեղինակավոր պարբերականը՝ հրապարակելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածը։ Այն ներկայացվում է ստորև:

«Ամբողջ աշխարհն այսօր անցնում է աննախադեպ ու աներևակայելի ճգնաժամի միջով: Դրանից դուրս գալու համար շատ ժամանակ է պետք, ճգնաժամը զբաղեցնում է թերթերի բոլոր էջերը: Ներկա փորձություններին դիմագրավելու համար շատ կարևոր է անցյալի դժվարությունները հիշել: Մի աղետը դուրս չի մղում մյուսը. հայ ժողովուրդը լավագույնս գիտի դա: 

Երիտթուրքերի կառավարությունը, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած խժդժություններից, 1915-16 թթ. գործի դրեց Թուրքիայում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի և աներևակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ և սպանություններ:

Ցեղասպանության երկու տեսակի շարժառիթները

Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգալ են տալիս՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը:

Երկու տեսակի շարժառիթ էր ընկած երիտթուրքական այդ ծրագրի հիմքում: Առաջինը քաղաքական էր. անկախությունը, որին հայ ժողովուրդը ձգտում էր, կայսրության մարմնից կպոկեր ստրատեգիական գերկարևորություն ներկայացնող հատվածը, որը փակում էր թուրքերի ճանապարհը դեպի Կովկաս և միջինասիական երկրներ: 

Մյուսը գաղափարախոսական շարժառիթն էր: Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ և բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան և մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկաս և Միջին Ասիա: 

Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջև, ինչպես նաև Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ:

Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների և հայերի էթնիկական զտումը թուրք ազգայնամոլների համար այլընտրանք չուներ: Այս շարժառիթներից ոչ մեկը չի անհետացել, ընդհակառակը, դրանք այսօր արտահայտվում են սիրիական հարցի կամ փախստականների, քրդերի և Եվրոպայում տեղի ունեցող ագրեսիվ երևույթների տեսքով: 

Այս շարժառիթներն այսօր էլ առկա են․ նախ Արցախում, որպես Թուրքիայի ինտերվենցիոն քաղաքականության դրսևորում, այնուհետև՝ Անկարայի կողմից Հայաստանին պարտադրված շրջափակում:

Ուրուգվայ՝ 1965-ից

Հայոց ցեղասպանության ճանաչումը նույնքան կարևոր է ողջ մարդկության, որքան և հայության համար: Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965 թ. Ուրուգվայն առաջինը ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, և նրանց թիվը գնալով ավելանում է:

Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանություններից քաղված դասերը պետք է խնամքով պահվեն ու փոխանցվեն ապագա սերունդներին:

Ի պատիվ Ֆրանսիայի, տարիներ ի վեր նա այս պայքարի առաջամարտիկն է: 2019-ին Հանրապետության նախագահ Մակրոնը Ապրիլի 24-ը հայտարարեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի պաշտոնական օր: Իսկ ամերիկյան Կոնգրեսը 2019 թ. պատմական երկու քվեարկությամբ գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը ևս ցեղասպանության իրողության հետ կապված որևէ կասկած չունի։ Ուստի Թուրքիան գնալով մենակ է մնում իր ժխտման մեջ: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի համար: Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Թուրքիան պարտավոր է կատարել հիշողության այս գործը և վերացնել ցեղասպանության հետևանքները: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառերեսվի սեփական պատմության ամենաողբերգական էջերի հետ և վերջնականորեն կշրջի դրանք:

Իրավունք և ազատություն

Այսօր 1915 թվականի իրադարձությունների վերհիշումն ուղղված է ապագային: Մենք պարտավոր ենք հիշել այդ ոճրագործությունները՝ նոր հանցագործություններ կանխարգելելու համար: Դրանց ժխտումը ճանապարհ է բացում մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար:

Ցավալի է, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճրագործությունները: Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանություններից քաղված դասերը պետք է խնամքով պահվեն ու փոխանցվեն ապագա սերունդներին: Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը մեր բարոյական պարտքն ու մեր հիմնական պարտավորությունն են մեր անցյալի առաջ և հանուն մարդկության ապագայի:

Արդի առողջապահական ճգնաժամը ստիպում է ավելի խորաթափանց նայել առկա միջազգային հավասարակշռություններին: Ուժերի հավասարակշռությունը մեծապես փոխվել է: Այս անորոշ մթնոլորտում մեզ չեն պարտադրվում դաշնակիցներ, մենք նրանց ընտրում ենք: Իսկ համատեղ արժեքներն այս ընտրության մեջ պետք է իրենց տեղն ունենան:

1915 թ. հայերի ձգտումները հանուն ազատության և իրավունքի պատճառ դարձան բռնությունների և ոճիրների: Այսօր և, մասնավորապես 2018 թ. հեղափոխությունից հետո, Հայաստանը մարմնավորում է այս արժեքները: Հենց դրա համար Հայաստանին պետք է ցուցաբերել քաղաքական, դիվանագիտական և տնտեսական աջակցություն: Ուժեղ Հայաստանը հաղթաթուղթ է տարածաշրջանի կայունության համար, Եվրոպայի և Ֆրանսիայի համար: Հայաստանը կարող է կամուրջ լինել տարբեր աշխարհների միջև, այնքանով, որ երաշխավորվի նրա խաղաղությունն ու անվտանգությունը:

 

Դիտումների քանակ61
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:2127 Մար, 2026
  • ԱՍՀ նախարարը և Թուֆենկյան հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները 14:1827 Մար, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա 14:0927 Մար, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:0627 Մար, 2026
  • Պուտինը Ռուսաստանի խոշոր բիզնեսին առաջարկել է ֆինանսավորել Ուկրաինայի դեմ պատերազմը. The Bell 13:5827 Մար, 2026
  • Եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. Ռուբինյան 13:4927 Մար, 2026
  • Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ 13:4127 Մար, 2026
  • Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հետ կապված ամենօրյա աշխատանք է տարվում. ՔՊ խմբակցության քարտուղար 13:3327 Մար, 2026
  • Եկել եմ քվեարկության. վարչապետ 13:2427 Մար, 2026
  • ՔԿՀ-ներում 24 մահվան դեպք, որից 8-ը՝ ինքնասպանություն․ ՄԻՊ 2025-ի զեկույցը 13:2127 Մար, 2026
  • Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը 13:1327 Մար, 2026
  • Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե 13:1027 Մար, 2026
  • Հայկ Կոնջորյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:1027 Մար, 2026
  • Կարեն Գրիգորյանի ճեպազրույցը 13:0327 Մար, 2026
  • Ֆրանկոֆոնիայի խաղերը կանցկացվեն 2027-ի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը 13:0127 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Խոսույթը, որ խաղաղությունն արժանապատիվ չէ, պատերազմի խոսույթ է. վարչապետի տեսաուղերձը 13:0027 Մար, 2026
  • Անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. Կոշտա 12:5227 Մար, 2026
  • Իրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ 12:4127 Մար, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3327 Մար, 2026
  • Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի տարբերանշանի ներկայացում 12:2427 Մար, 2026
  • ՆԳՆ-ն՝ ընտրություններից առաջ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի և ստուգումների մասին 12:2427 Մար, 2026
  • Սասուն Միքայելյանի ճեպազրույցը 12:0827 Մար, 2026
  • Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն 12:0727 Մար, 2026
  • Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի տարածաշրջանի ճանապարհներին առաջացել են քարաթափումներ 12:0327 Մար, 2026
  • Խաղաղությունն արժանապատվություն է, և արժանապատվությունը խաղաղությունն է. Փաշինյան 11:5127 Մար, 2026
  • Հայաստանում մեկնարկել են Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի օրերը 11:4327 Մար, 2026
  • Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5.5 կիլոմետրանոց հատվածը հայկական կողմի խնդրանքով կտեղափոխվի 11:3527 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3427 Մար, 2026
  • Թրամփը 10 օրով հետաձգել է հարվածներն Իրանի էներգետիկ օբյեկտներին. BBC 11:2627 Մար, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն կանխիկ ՌԴ ռուբլու ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր 11:1527 Մար, 2026
  • Մհեր Գրիգորյանը Ղազախստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին 11:0627 Մար, 2026
  • ՔՊ կուսակցության ներքին քվեարկությունը սկսվեց․ ընտրում ենք ՀՀ վարչապետի թեկնածու. Փաշինյան 10:5927 Մար, 2026
  • Թատրոնի ապագան և ներկան մեծապես կախված են թատրոնի մարդկանց ազնվությունից, ստեղծագործական խիզախությունից. ԿԳՄՍ նախարար 10:4827 Մար, 2026
  • Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:4527 Մար, 2026
  • Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, հեռու մնալ գետամերձ տարածքներից․ Սյունիքի մարզպետ 10:4027 Մար, 2026
  • Մեկնարկում է COP17 մեդիա դպրոցը 10:1027 Մար, 2026
  • ԲՏԱ նախարարը մասնակցել է «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» քննարկմանը 10:0427 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Սփյուռքի հետ պետության ամուր կապն այսօր անչափ կարևոր է. փորձագետ | 27.03.2026 10:0027 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղում 09:5127 Մար, 2026
  • Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը 09:4727 Մար, 2026
  • Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում. Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում 09:2527 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում 09:1427 Մար, 2026
  • Արթիկի տարածաշրջանում, Մեղրու լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում 09:1127 Մար, 2026
  • «Բարսիս» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 727 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:5527 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Նորատուս գյուղում 08:4027 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանն ու FCC նախագահը քննարկել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի առաջնահերթությունները 08:2927 Մար, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1527 Մար, 2026
  • Եղեգնաձորում տուն է այրվել 08:0027 Մար, 2026
  • Վերահրատարակվել է Լևոն Խեչոյանի վերջին՝ «Մհերի դռան գիրքը» վեպը 01:1327 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող «Հույսի Մեծամոր», «Ընտանիք և համայնք» և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ներ 00:4727 Մար, 2026
  • Լևոն Թոքմաջյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին, նկարել նրան․ Հակոբյանը հանդես է եկել բնորդուհու դերում 00:2327 Մար, 2026
  • Իսրայելի ուղղությամբ հրթիռների քանակը նվազել է, բայց մարդիկ ռմբապաստարաններում են. Չերնամորյան 00:0427 Մար, 2026
  • Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին 23:4726 Մար, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանն անուղղակի բանակցություններ են վարում Պակիստանի միջոցով 23:4526 Մար, 2026
  • Կառուպցիայի և խաղաղության երաշխավորների մասին բանավեճն ԱԺ-ում վերածվել է փոխադարձ մեղադրանքների 23:1726 Մար, 2026
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրները 20%-ով ավելացրել են պաշտպանական ծախսերը. Ռյուտե 23:0026 Մար, 2026
  • Մշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ 22:4826 Մար, 2026
  • 5000 տարվա պատմություն ունեցող ոսկին՝ նոր ցուցադրությունում 22:3626 Մար, 2026
  • Ժողովրդի մասին ինչ ասես ասում են, հետո էլ ասում՝ ընտրությանը հաղթելու ենք. վարչապետը՝ ընդդիմությանը 22:2126 Մար, 2026
  • 19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարի հաղթողը գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն է 22:1326 Մար, 2026
  • Հարցազրույց Խաչատուր Սուքիասյանի հետ 22:0026 Մար, 2026
  • Արշալույսի փողաշուշանները 21:4326 Մար, 2026
  • Քննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր․ Պապիկյան 21:3026 Մար, 2026
  • Փրկարար ծառայությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց 21:2526 Մար, 2026
  • Առաջարկներ՝ կրթությունից տնտեսությանը 21:1826 Մար, 2026
  • Վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ 21:0326 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել, առավել ևս՝ Ղարաբաղի. վարչապետ | 26.03.2026 21:0026 Մար, 2026
  • ԵԿ խորհուրդն առաջարկեց «Այլ կերպ» խաղալ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:5826 Մար, 2026
  • Մարտ 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5426 Մար, 2026
  • «Արվեստ առանց CV». երազանք, որ դարձավ իրականություն 20:5126 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.03.2026 20:4826 Մար, 2026
  • Վերարտադրողական առողջություն. կարևոր քայլեր՝ հղիություն պլանավորելիս 20:4426 Մար, 2026
  • Եվրախորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը 20:3926 Մար, 2026
  • Հակացնցումային 8 անուն դեղեր երկրորդ տարին է՝ անվճար հասանելի են էպիլեպսիա ունեցող բուժառուներին. ԱՆ 20:3526 Մար, 2026
  • ԱՍՀ նախարարն այցելել է Մեծամորում կառուցվող Անկախ կյանքի կենտրոն 20:2926 Մար, 2026
  • Ռուսաստանը պահանջում է, որ հրաժարվենք Դոնբասից. Զելենսկի 20:2426 Մար, 2026
  • Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է օտարերկրյա որդեգրումների գործընթացի կարգավորման վերաբերյալ քննարկում 20:1926 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 26 մարտ. 2026 20:1326 Մար, 2026
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2025 թվականին պաշտպանական ծախսերն ավելացրել են 20 տոկոսով. Ռյուտե 20:0826 Մար, 2026
  • Արարատում նոր մանկապարտեզ կկառուցվի, Մարտունիում՝ սպորտային համալիր 20:0326 Մար, 2026
  • Պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է առնվազն 1937 մարդ 19:5826 Մար, 2026
  • Ամբողջապես կբարեկարգվի Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակը 19:5226 Մար, 2026
  • Իրանը մեզ աղաչում է գործարք կնքել, իսկ հրապարակավ հայտարարում են, թե միայն քննարկում է մեր առաջարկը. Թրամփ 19:4526 Մար, 2026
  • Եթե երբեք չեք ծխել, մի՛ սկսեք, եթե ծխում եք, թողե՛ք 19:3826 Մար, 2026
  • Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են բարեփոխումները 19:2726 Մար, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը 19:2026 Մար, 2026
  • Նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն՝ ուղղված Հայաստանի զարգացմանը 19:1426 Մար, 2026
  • Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հեռանկարները 19:0626 Մար, 2026
  • Կատարի դեսպանի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության և կենսաբազմազանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները 19:0326 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Ապատեղեկատվության նպատակը պետական ինստիտուտների նկատմամբ անվստահություն ձևավորելն է 19:0026 Մար, 2026
  • Կապահովվի ՀՀ-ում գործող վերելակների անվտանգ շահագործումը 18:5426 Մար, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը 18:4726 Մար, 2026
  • Նեթանյահուն նպատակ ունի աստիճանաբար օկուպացնելու Լիբանանը. Էրդողան 18:3926 Մար, 2026
  • Հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներ 18:3126 Մար, 2026
  • Պատերազմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան 18:2326 Մար, 2026
  • Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա 18:1826 Մար, 2026
  • Մարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ 18:1326 Մար, 2026
  • Կենտրոնացված կառավարման նոր մոդել՝ երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի ու դաստիարակության կենտրոններում 18:0526 Մար, 2026
  • Կիրականացվի «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը 17:5326 Մար, 2026
  • Ընդգծվել է մշակութային և ագրոտուրիզմի զարգացման կարևորությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության կառույցի գլխավոր քարտուղարի հետ 17:4426 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015