Առաջիկա օրերին սպասվում են կտրուկ ջերմաստիճանային փոփոխություններ: Ըստ կանխատեսումների՝ հանրապետության շրջանների զգալի մասում, ապրիլի 22-26-ը տեղումներ կլինեն, իսկ առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ և կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 15-20 մ/վ արագության։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով: