ՄԱԿ-ի բոլոր 193 անդամ երկրները հորդորում են կանխարգելել կորոնավիրուսի հետագա պատվաստանյութի վերաբերյալ շահարկումներն ու հանդես եկել դեղամիջոցի համընդհանուր հասանելիության օգտին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մամուլի ծառայության հայտարարությանը:
Երկրները միաձայն հավանության են արժանացրել համապատասխան բանաձևը, որում նաև հորդորում են բոլորի համար հասանելի դարձնել դեղորանյքն ու պաշտպանիչ միջոցները: Բանաձևն ընդունվել է տեսակապով քննարկումից հետո առանց քվեարկության: