Worldometers կայքը հրապարակել է աշխարհում կորոնավիրուսի համավարակի վիճակագրական տվյալները:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 2 միլիոն 483 հազարը: Մահացության ցուցանիշն ավելի քան 170.500 է: Ավելանում են նաև ապաքինվածները: Կորոնավիրուսից բուժվել է 652.588 մարդ:
Վարակակիրների ու մահացածների թվով կրկին առաջատար է Միացյալ Նահանգները: Այս երկրում վարակվել է մոտ 793 հազար մարդ: Մահացության ցուցանիշն ավելի քան 42.500 է:
Վարակվածների թվով ԱՄՆ-ին հաջորդում է Իսպանիան, որտեղ կա ավելի քան 200 հազար վարակակիր: Մահացել են մոտ 21 հազարը:
Երրորդ տեղում Իտալիան է: Եվրոպական այս երկրում կա ավելի քան 181 հազար հիվանդ, մահացել են ավելի քան 24 հազարը:
Ֆրանսիայում վարակվածների թիվը գերազանցում է 155 հազարը, մահացության ցուցանիշն ավելի քան 20 հազար է:
Վարակվածների թվով Գերմանիան հինգերորդն է: Այստեղ կա 147 հազարից ավելի հիվանդ, մահացել են մոտ 5 հազարը: Ապաքինվածների թվով Գերմանիան առաջատար է: Կորոնավիրուսից բուժվել է 95.200 մարդ:
Վարակվածների թվով հաջորդում է Մեծ Բրիտանիան: Այս երկրում կա ավելի քան 124 հազար հիվանդ: Մահացության ցուցանիշն ավելի քան 16.500 է: