Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է վարակի 5642 նոր դեպք, որոնցից ավելի քան 45 տոկոսը՝ առանց ախտանշանների: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 52.763: Այս մասին տեղեկացրել են երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, գրում է РИА Новости-ն:
«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է COVID-ի վարակի 5642 դեպք երկրի 78 տարածաշրջաններում»: