Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Իրանի կալանավայրերից ազատ են արձակվել ավելի քան հազար օտարերկրացի բանտարկյալներ՝ գրում է РИА Новости-ն: Այս մասին տեղեկացրել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչը:
«Ազատ արձակելով հարյուր հազար բանտարկյալի՝ մենք նաև ազատ ենք արձակել ավելի քան հազար օտարերկրացիների»:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր կալանավայրերից ազատման ժամկետն ապրիլի 20-ից մինչև մայիսի 20-ը երկարաձգելու իշխանության որոշման մասին: Նրանց թվում են եղել նաև անձինք, որոնք մեղադրվել են Իրանի անվտանգության դեմ հանցագործությունների համար: