Մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ և տալիս է #BarevlaFrance խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, որոնք ամբողջությամբ տեղի կունենան առցանց: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։
«Ամեն շաբաթ մեր ֆեյսբուքյան La Culture Française en Arménie էջում կներկայացնենք ֆրանսիական մշակութային հաստատությունների կողմից անվճար առաջարկվող ֆիմեր, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաև գրականության, պատմության, մշակութային ժառանգության և ճարտարապետության վերաբերյալ ռեսուրսներ:
Կկազմակերպենք նաև բացառիկ հարցազրույցներ ֆրանս-հայկական մշակութային կյանքի գործիչների հետ»,- ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի դեսպանը՝ ծրագրի մեկնարկն ազդարարող տեսաուղերձում: