Հայաստանի տարածքում ապրիլի 19-ի կեսօրից հետո, 20-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ի և 23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Ըստ ԱԻՆ-ի՝ Երևանում ապրիլի 19-ի կեսօրից հետո, 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վրկ։