Հայաստանը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան ներկայացնող նորարարական բիզնես գաղափարներով անհատները, ստարտափներն ու փոքր և միջին ձեռնարկությունները հրավիրվում դիմելու ԵՄ «STARTUP3 Accelerator» ծրագրին:
Ծրագիրը ֆինանսավորվում է հետազոտությունների և նորարարությունների խթանման ԵՄ խոշորագույն ծրագրի` «Հորիզոն 2020»-ի շրջանակներում: Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տնտեսության և արդյունաբերության ցանկացած ճյուղում խորքային տեխնոլոգիական նորարարությունների (ինչպիսիք են՝ իրերի ինտերնետը, արհեստական բանականությունը, բլոկչեյնը և վիրտուալ իրականությունը) կիրառմամբ:
Իդեալական դիմորդներն արդեն իսկ պետք է ունենան խորքային տեխնոլոգիական լուծումներ՝ ներդրված իրենց բիզնեսում կամ նախագծերում:
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքէջ: