• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ 30 տարի եղել է քրեաօլիգարխիկ իշխանություն, որի ներկայացուցիչները հիմա ԱԺ-ում են. Ղուլյան Բաց հարթակ․ 30 տարի... 20:34
Թբիլիսին հերքել է Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի մասին տեղեկությունը. «Հարևաններ» Թբիլիսին հերքել է Ռուսաստանի... 20:27
Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վեթինգ լինելու է. ՀՀ արդարադատության նախարարություն
Քաղաքականություն
13:4415 Ապր, 2020

Վեթինգ լինելու է. ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է հանրության մոտ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման շուրջ թյուրընկալումներին՝ ներկայացնելով վեթինգի իրականացման գործընթացը: Ներկայացնում ենք «Հարց ու պատասխան» ձևաչափով նախարարության անդրադարձը՝ վերջին շրջանում այս թեմային առնչվող մտահոգություններին:

- Կառավարությունը հայտարարել էր վեթինգ իրականացնելու մասին: Ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ, և ո՞ր մարմինն է իրականացնելու այդ գործառույթը։

- Հանրության շրջանում լայն տարածում ստացած «վեթինգ» հասկացությունը Սահմանադրությանը համահունչ արտացոլված է Ազգային ժողովի կողմից ընդունված և ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում։

Որոշակի պաշտոններ զբաղեցնելուն հավակնող  թեկնածուների դեպքում դա նկարագրված է բարեվարքության ստուգման, իսկ արդեն իսկ գործող որոշ պաշտոնատար անձանց, այդ թվում՝  դատավորների դեպքում՝ հայտարարագրերի վերլուծության կամ, այլ խոսքով՝ գույքային դրության ստուգման մեխանիզմում։

Բարեվարքության և գույքային դրության ստուգման լիազորությամբ օժտված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։ Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, Հանրային ծառայության օրենքով նախատեսված կարգով նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում է խորհրդատվական  եզրակացություններ։ Թեև Հանձնաժողովի եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, այն կարող է հիմք հանդիսանալ թեկնածուների՝ տվյալ պաշտոնում չնշանակվելու համար։ 

- Արդյոք բարեվարքության ստուգումը վերաբերում է միայն դատավորների թեկնածուների՞ն, և գործող դատավորներին այն չի՞ առնչվելու:

- Ինչ վերաբերում է գործող դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և Սահմանադրական դատարանի դատավորներին, ապա օրենսդրական փաթեթով սահմանվել է Հանձնաժողովի լիազորությունը, համաձայն որի՝ Հանձնաժողովը ստուգելու է վերջիններիս հայտարարագրերը, ընդ որում՝ խոսքը այս տարիների ընթացքում ներկայացված բոլոր հայտարարագրերի մասին է: 

Այսինքն՝ Հանձնաժողովը ստուգելու է նշված սուբյեկտային կազմի գույքային դրությունը հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։ Նշենք, որ օրենսդրական փաթեթով նախատեսված ընդլայնված գործիքակազմը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է կիրառել 2017 թվականի հուլիսի մեկից հետո ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերը կարող է վերլուծության ենթարկել ներկայումս գործող իրավակարգավորումներին համապատասխան։ Հայտարարագրերի վերլուծության արդյունքում խախտումների հայտնաբերման դեպքում Հանձնաժողովը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որոնց թվում է նաև իրավապահ  մարմիններին հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ հայտնելը։ Վերջին գործողությունը համապատասխան պայմանների, այսինքն՝ հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ կասկածի առկայության դեպքում պետք է կատարվի ցանկացած ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրի վերլուծության դեպքում՝ անկախ նրանից, թե որ տարեթվի հայտարարագիր է վերլուծության ենթարկվում:

Հատկանշական է, որ ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող օրենսդրական փաթեթի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո, ի տարբերության այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ նշյալ խումբ պաշտոնատար անձանց համար հայտարարագրման դրույթների էական խախտումը կարող է հանգեցնել նաև կարգապահական պատասխանատվության և հիմք հանդիսանալ վերջիններիս լիազորությունների դադարեցման համար։ 

Նշենք նաև, որ կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: Այսպես, կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում: Ավելին,  միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել  Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի կազմում, բացի դատավորներից, կընդգրկվեն նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված, բարձր մասնագիտական որակներով օժտված իրավաբանների:

Մանրամասն կարգավորում է ստացել նաև դատավորների գործունեության գնահատումը: Դատավորների գործունեության գնահատման իրավասությունը ԲԴԽ-ի փոխարեն տրվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար ձևավորվող դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովին, որը բաղկացած կլինի դատավորներից և իրավաբան-գիտնականներից: Եթե հանձնաժողովը դատավորների գործունեության գնահատման արդյունքում հայտնաբերի կարգապահական խախտում, ապա կարող է դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու համար:

- Ինչպե՞ս է իրականացվելու թեկնածուների բարեվարքության ստուգումը։

- Թեկնածուների դեպքում գործելու է հետևյալ մեխանիզմը.  անձինք այլ փաստաթղթերի հետ իրավասու մարմին են ներկայացնելու նաև ԿԿՀ-ի սահմանած ձևափաչափով լրացված բարեվարքության հարցաթերթիկը, որը ներառելու է տվյալներ անձի գույքային դրության, կրթության, աշխատանքային գործունեության, նախկինում քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության  ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ, իսկ Հանձնաժողովն էլ տվյալների բազաների հետ համադրելու, իրավասու մարմիններին հարցումներ կատարելու, անձի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված  տեղեկությունների ուսումնասիրության միջոցով  կազմելու և նշանակման իրավասություն ունեցող անձին  ներկայացնելու է խորհրդատվական եզրակացություն։ 

Ինչ վերաբերում է արդեն իսկ պաշտոնավարող անձանց, ապա  ինչպես նշեցինք, Հանձնաժողովը, քննարկվող օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված ժամկետներում պետք է ստուգի ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների և բոլոր դատավորների մինչև ստուգման պահը ներկայացված բոլոր հայտարարագրերը:  Այսինքն՝ պաշտոնատար անձանց այս խմբի գույքային դրության համապարփակ ստուգումը պետք է կատարվի միայն նրա համար, որ վերջիններս զբաղեցնում են համապատասխան պաշտոնները, այսինքն՝ ընտրված մեխանիզմը ոչ այլ ինչ է քան վեթինգ՝ անձանց գույքային դրությունը ստուգելու նպատակով: Հատկանշական է այն հանգամանքը, որ եթե թեկնածուների բարեվարքության ստուգման արդյունքում Հանձնաժողովը կայացնելու է խորհրդատվական եզրակացություն և ներկայացնելու է թեկնածուին պաշտոնին նշանակման լիազորություն ունեցող մարմնին, ապա այս՝ գույքային դրության նման թիրախավորված և համակարգային ստուգման արդյունքում հանձնաժողովը հայտնաբերած իրավախախտումները պետք է փոխանցի քրեական հետապնդման մարմիններին, իսկ  եթե առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ՝ օրենքով սահմանված ժամկետներում դրանց հայտնաբերման դեպքում հարուցի նաև վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Այսինքն, այս դեպքում մեծանում է խախտումների հայտնաբերման հնարավորությունը, իսկ հետևանքի տեսանկյունից նման խախտումների հայտնաբերումը կարող է ընդհուպ հանգեցնել քրեական պատասխանատվության:

Եվս մեկ անգամ հարկ է ընդգծել, որ օրենսդրական փաթեթով նախատեսվել  են կարգապահական վարույթ հարուցելու նոր հիմքեր՝ կապված հայտարարագրերի պահանջների խախտման հետ, որոնց հիման վրա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո  կարող են հարուցվել կարգապահական վարույթներ։ Ապագայում տվյալ գործիքը հանդիսանալու է վեթինգի կարևոր բաղադրատարր՝ ուղղված խախտումների դեպքում գործող դատավորների լիազորությունների դադարեցման հնարավորության ստեղծմանը։

- Իր լիազորություններն իրականացնելու համար ի՞նչ գործիքակազմով է օժտված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործող օրենքով իր լիազորությունների պատշաճ իրականացման, այդ թվում՝ հայտարարագրերի վերլուծության նպատակով իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու և ստանալու  հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր՝ բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի: 

Ինչ վերաբերում է ԱԺ կողմից ընդունված օրենսդրական փաթեթին, ապա դրանում նախատեսված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո հայտարարագրերի վերլուծության գործընթացում հանձնաժողովն իրավասություն է ունենալու նաև  ՀՀ կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու բանկային, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, վարկային տեղեկություններ և այլն։ Ընդ որում, Հանձնաժողովը հնարավորություն է ունենալու նաև իրացնել վերը նշված լիազորությունն արդեն իսկ օրենսդրորեն սահմանված հստակ ընթացակարգ ունեցող բարեվարքության ստուգման ընթացքում։ Հանձնաժողովի ոչ պակաս կարևոր գործառույթը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների  ապօրինի հարստացման դեպքերի բացահայտումն է։ Այս առումով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ, իրավասու է վերլուծել ցանկացած հայտարարագիր, իսկ 2017 թվականի հուլիսից (հայտարարագրման նորմերի խախտման համար պատասխանատվություն սահմանող և ապօրինի հարստացումը քրեականացնող հոդվածներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից) հետո ներկայացված հայտարագրերը՝ օրենսդրական փաթեթով սահմանվող գործիքակազմով։  

Այս առումով նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված ցանկացած հայտարարագրի վերլուծության արդյունքում, եթե Հանձնաժողովը հանգի այն հետևության, որ կատարված արարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առերևույթ հատկանիշներ, անհապաղ գործի նյութերը պետք է ներկայացնի Գլխավոր դատախազություն։ Գործի հետագա ընթացքը, ապացուցման հարցերն իրավապահ մարմինների դաշտում են, բայց հիմնական ազդակը պետք է գնա Հանձնաժողովից։ 

Ինչպես արդեն նշվեց, Հանձնաժողովն իրավասու է վերլուծել նաև նախկինում` 2017 թվականի հուլիսի 1-ից առաջ,  ներկայացված հայտարարագրերն այն տարբերությամբ, որ դրանց վերլուծության ընթացքում կիրառելի չեն լինի վերլուծության՝ օրենսդրական փաթեթով նախատեսվող լրացուցիչ գործիքները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ հոդվածները, ինչը սակայն չի բացառում ներկայում գործող կարգավորումներին համահունչ հայտարարագրերի վերլուծության ընթացքում քրեաիրավական բնույթի այլ խախտումների վերաբերյալ կասկածներ ունենալու, ինչպես նաև 2017 թվականից հետո ներկայացված հայտարարագրի հետ ակնհայտ անհամապատասխանության հնարավորությունը, որպիսի պայմաններում Հանձնաժողովը, ինչպես ցանկացած պետական մարմին, պետք է դիմի իրավապահ մարմիններին։  

Վերջում անհրաժեշտ է հիշատակել ևս մեկ կարևոր գործիքի մասին, որը Հանձնաժողովին տրամադրվել է վերոնշյալ փաթեթով։ Մասնավորապես, եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար  անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի էական փոփոխությունը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, ում սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող  կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջել ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր։ Այս ինստիտուտը կոչված է վերացնելու նախկինում երրորդ անձանց անունով գույքը գրանցելու արատավոր երևույթը և գործնականում բարձրացնելու հայտարարագրերի ստուգման համակարգի արդյունավետությունը։ 

Դիտումների քանակ234
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը բարձրացվել է. նախարար 12:3015 Ապր, 2020 Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը բարձրացվել է. նախարար Իրավունք
  • Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մեխանիզմը 17:1708 Մար, 2020 Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մեխանիզմը Իրավունք
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծն ընդունվեց 14:0812 Դեկ, 2019 Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծն ընդունվեց Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. Թրամփ 11:4521 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 11:4121 Օգս, 2026
  • Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է 11:3621 Օգս, 2026
  • Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11:3521 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2121 Օգս, 2026
  • Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը 11:1121 Օգս, 2026
  • Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան 10:5321 Օգս, 2026
  • ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոն 10:4421 Օգս, 2026
  • Լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության տրամադրման կարգն ուժի մեջ է մտել 10:2721 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2021 Օգս, 2026
  • Փրկարարները օգնության են հասել անտառում ոտքը վնասած քաղաքացուն 10:1221 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:0021 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Ես Հայաստանը դուրս եմ բերել թակարդից. ՀՀ վարչապետ | 21.08.2026 10:0021 Օգս, 2026
  • Վանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներով 09:5121 Օգս, 2026
  • Շարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. Պապիկյան 09:4121 Օգս, 2026
  • ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով 09:3421 Օգս, 2026
  • Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով 09:1321 Օգս, 2026
  • Բնանկարներ՝ երիտասարդ արվեստագետներից 08:5621 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4821 Օգս, 2026
  • Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ 08:3321 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:1821 Օգս, 2026
  • Ոսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն 00:5121 Օգս, 2026
  • Կապահովվի կեղծված արտադրանքի առավել արագ հայտնաբերումը 00:3821 Օգս, 2026
  • Աննա Բաղդասարյանի ծաղկային մտորումները 00:1221 Օգս, 2026
  • Կվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգը 23:5420 Օգս, 2026
  • Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը 23:4220 Օգս, 2026
  • Օպտիկայի և ֆոտոնիկայի արդի կիրառությունները 23:1820 Օգս, 2026
  • Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Լիբանանի նախագահին 23:0020 Օգս, 2026
  • Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 22:4820 Օգս, 2026
  • Վստահություն չեն ներշնչել. ՔՊ խմբակցության քարտուղարը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին չընտրելու մասին 22:3420 Օգս, 2026
  • Ընդդիմությանը չընտրելը «վրեժխնդրությո՞ւն» է, որ մինչև հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում. Թունյան 22:1720 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել 22:0620 Օգս, 2026
  • Երբ որևէ տեղ ասում են գույք խլել, ես միանգամից պատկերացնում եմ Ծառուկյանին. վարչապետ 21:5320 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում 21:3520 Օգս, 2026
  • Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է 21:1820 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԵՄ-ից ու խաղաղությունից մինչև Ծառուկյանի գործ. վարչապետի անդրադարձը 21:0020 Օգս, 2026
  • Հակամարտության կարգավորման հարցում լավատեսության հիմքեր չկան. Պեսկով 20:5820 Օգս, 2026
  • 19 մանկավարժ մանկապարտեզում աշխատելու հնարավորություն ունի 20:5320 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը 20:4920 Օգս, 2026
  • Օգոստոս 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4620 Օգս, 2026
  • Ֆիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցում 20:4120 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 20:3420 Օգս, 2026
  • Կախակնի կրթահամալիր տանող ճանապարհը հիմնանորոգվում է 20:2820 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 20. 2026 20:2120 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ․ սեպտեմբերին ընդառաջ 20:1420 Օգս, 2026
  • Չինաստանը Հարավային Կորեային չեզոքության և ԿԺԴՀ-ի հետ երկխոսության կոչ է արել․ Reuters 20:0720 Օգս, 2026
  • Ամեն ինչ պետք է դրոշմավորվի, դա է վերջ տալու ստվերին. Կառավարության նիստը 19:5820 Օգս, 2026
  • Կասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը 19:4620 Օգս, 2026
  • Լատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը 19:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 19:3520 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին 19:2820 Օգս, 2026
  • Ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն 19:2120 Օգս, 2026
  • Դիլիջանում հրաժեշտ են տալիս հին ու կիսաքանդ հենապատերին 19:1220 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը 2 խոշոր քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել 19:0020 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ 18:5920 Օգս, 2026
  • Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան 18:5720 Օգս, 2026
  • Կապահովվի զինծառայողի կարիքները բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերումը 18:4820 Օգս, 2026
  • Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ 18:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 18:3020 Օգս, 2026
  • 3 անշարժ գույքերի գնման իրավունքը և շուրջ 400 միլիոն դրամ. դատախազության պահանջը Արմեն Աշոտյանից 18:2920 Օգս, 2026
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը 18:2120 Օգս, 2026
  • Հռոմի պապը և Լիբանանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը 18:1420 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է 18:0620 Օգս, 2026
  • Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին 17:5820 Օգս, 2026
  • Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը 17:5320 Օգս, 2026
  • Զինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասին 17:4220 Օգս, 2026
  • Համոզված եմ, որ ՀՀ-ն կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո. Կորեայի վարչապետը՝ Փաշինյանին 17:3820 Օգս, 2026
  • Միջադեպ, նախազգուշացում և խոսափողի անջատում. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց 17:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:3120 Օգս, 2026
  • Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը 17:2120 Օգս, 2026
  • 2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրամոբիլ 17:1620 Օգս, 2026
  • Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր 17:0120 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մինչև սեպտեմբերի 1-ը 3000 տոննա դեղձ և առավելագույնը 400 տոննա թուզ կմթերվի․ Պապոյան 17:0020 Օգս, 2026
  • Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին 16:4820 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում 16:3920 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ 16:3320 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3020 Օգս, 2026
  • Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր 16:2120 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 16:1920 Օգս, 2026
  • ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով 16:1420 Օգս, 2026
  • «Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ 16:0820 Օգս, 2026
  • «Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի հիմնական փուլում հայտնվելու համար 15:5620 Օգս, 2026
  • ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը 15:4420 Օգս, 2026
  • Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում 15:3620 Օգս, 2026
  • Երևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողով 15:3220 Օգս, 2026
  • Սպիտակ տան բանագնացների՝ Մոսկվա այցի հստակ ամսաթվեր դեռևս չկան. Պեսկով 15:2320 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը 15:1920 Օգս, 2026
  • Անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք 15:1020 Օգս, 2026
  • Ճամբարակի վթարից տուժած զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունեն, մյուսների վիճակը կայուն է. ՊՆ 15:0420 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Դատաիրավական համակարգի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց նոր Սահմանադրության. Փաշինյան 15:0020 Օգս, 2026
  • Էրդողանը Անկարան ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրության մեջ. Իսրայել Կաց 14:5920 Օգս, 2026
  • ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունի 14:4620 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները 14:4020 Օգս, 2026
  • Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 14:3620 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3020 Օգս, 2026
  • Իրանը կենթարկվի աննախադեպ մեկուսացման. Թրամփ 14:1620 Օգս, 2026
  • Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան 14:0120 Օգս, 2026
  • Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 13:5120 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:4320 Օգս, 2026
  • Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան 13:3420 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015