Հայաստանը լրացուցիչ 175․2 մլն դոլար ֆինանսական աջակցություն կստանա Արժույթի միջազգային հիմնադրամից։
ՀՀ ֆինանանսերի նախարարությունն անցյալ տարի ԱՄՀ-ի հետ համաձայնագիր էր ստորագրել, ըստ որի՝ տրամադրվելու էր վարկային ծրագիր, ինչից մեր երկիրը կարող էր օգտվել անհրաժեշտության դեպքում։
Նախորդ տարի Հայաստանը չէր օգտվել հասանելիք գումարից, բայց կորոնավիրուսն այս տարի արագացրեց գործողությունները։