Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թ. ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով տեղակայվել է համապատասխան տրամագծով շրջան, և երթևեկությունը կազմակերպվում է շրջանաձև, իսկ լուսացույցներն աշխատում են դեղին թարթող ռեժիմով:
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միջոցներին: