Կորոնավիրուսի վարակի տարածման մոնիտորինգ իրականացնող՝ Ամերիկայի Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակի 1,605.790 դեպք, զոհերի թիվը հասել է 95 հազար 766-ի, ապաքինվել է 357.003 հիվանդ:
Վարակակիրների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է: Այստեղ գրանցվել է վարակի ավելի քան 468.895 դեպք, մահացել է 16,697 մարդ, ապաքինվել է 25.928 հիվանդ:
Ամենաշատ զոհերը եղել են Իտալիայում. այստեղ մահացել է 18 հազար 279 հիվանդ, 143 հազար 626 վարակակիր է, ապաքինվել է 28.470-ը:
Միացյալ Նահանգներից հետո մեծ թվով հիվանդներ են գրանցվել Իսպանիայում՝ 153 հազար 222 հաստատված դեպք, 15 հազար 447 մահ:
Ֆրանսիայում 118 հազար 783 վարակակիր կա, 12 հազար 210 մահվան դեպք, Գերմանիայում ՝ 118 հազար 235 վարակակիր, 2 հազար 607 մահ, Մեծ Բրիտանիայում՝ 65 հազար 872 վարակակիր, 7 հազար 978 մահ, Թուրքիայում՝ 42 հազար 282 վարակի դեպք, 908 մահ:
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 42 նոր դեպք, 38 վարակակիր ժամանել է արտասահմանից, չորսը երկրի ներսում են: Հուբեյ նահանգում, որը համարվում է վարակի տարածման էպիկենտրոնը, մահացել է նախկինում կորոնավիրուսով վարակված մարդկանցից մեկը: