Մսի, կարագի, բրնձի, ձեթի, մարգարինի, ծխախոտի, ընդհանուր՝ 640 ապրանքատեսակի գինը միջինը կիջնի 3 տոկոսով կամ չի բարձրանա։ ԵԱՏՄ երկրների կառավարությունների հետ դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ այն արտոնյալ սակագները, որոնք պետք է պահպանվեին մինչև 2020-ը, կերկարաձգվեն մինչև 2021-ի հունվար։ Կառավարությունը նախագիծը հաստատեց և ուղարկեց օրենսդիր։