Ուկրաինայում զինված տղամարդը փակվել է տանն ու կրակել իրավապահ մարմինների ուղղությամբ, որի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 4 ոստիկան: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարությունից՝ գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ոստիկանություն ահազանգ էր հնչել տեղաբնակներից մեկի՝ հարևանի հետ վեճի մասին, որի ժամանակ վերջինը սպառնացել էր հրազեն կիրառել: Իրավախախտը հրաժարվել էր ենթարկվել դեպքի վայր մեկնած իրավապահների հրահանգներին: Զինված անձին վնասազերծելիս ոստիկանները հրազենային վնասվածքներ են ստացել: Հանցագործը նույնպես վիրավորվել է: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: