Ռուսաստանում, վերջին 24 ժամվա ընթացքում, COVID-19 ախտորոշում է հաստատվել ևս 658 մարդու մոտ: Նոր դեպքերը հայտնաբերվել են երկրի 14 շրջանում: Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը 79 մարզում հասել է 5389-ի: Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 536 մարդ:
Ըստ ռուսական աղբյուրների՝ մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19-ից մահացել է երկու հիվանդ, երկուսն էլ՝ Մոսկվայում: Հիվանդության զոհերի ընդհանուր թիվը հասել է 45-ի:
Անցած 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 22 մարդ՝ հիվանդանոցից դուրս գրվածների թիվը հասցնելով 355-ի: