Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի վերջ: Նա նաև ընդգծել է, որ աշխատողների աշխատավարձն այդ ընթացքում պահպանվելու է:
Նախագահը նշել է, որ իշխանությունների համար շարունակում է առաջնային մնալ քաղաքացիների աշխատատեղերի և եկամուտների պահպանումը: Միևնույն ժամանակ, նախկինում հաստատված ոչ աշխատանքային շաբաթը թույլ է տվել ժամանակ շահել COVID-19-ի դեմ արդյունավետ պայքարում: