Կորոնավիրուսային վարակի ռիսկի պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցել է աշխատանքի հեռավար ռեժիմին: Չորեքշաբթի՝ ապրիլի 1-ին, կառավարության անդամների հետ հանդիպումն առաջին անգամ անցել է տելեկոնֆերանսի միջոցով, հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Քննարկման թեման Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրադրությունն է: Հեռավար քննարկումների պատճառը Պուտինի և նրան ուղեկցող բոլոր անձանց այցն է Կոմունարկա, որի գլխավոր բժիշկ Պրոցենկոն կորոնավիրուսի վարակակիր է: Այցից հետո բոլոր պաշտոնյաներն ամեն օր վիրուսի թեստեր են հանձնում:
Պեսկովը նշել է նաև, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ Ռուսաստանի նախագահը փոխել է ողջույնի ձևը և հանդիպումների ժամանակ ձեռքով չի բարևում: «Այժմ բոլորը սոցիալական հեռավորություն են պահում»,- ավելացրել է Պեսկովը