Ռուսական նավթային ընկերությունները չեն ավելացնի նավթի արդյունահանումը ապրիլի 1-ից, երբ լրանան «ՕՊԵԿ+»-ի սահմանափակող պայմանավորվածությունների ժամկետները, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Ռուսական կողմը վստահ է, որ ապրիլին նավթի արդյունահանումն ավելացնելու տնտեսական նպատակահարմարություն չկա, քանի որ կորոնավիրուսի պատճառով նավթի գերբեռնվածությունը ճնշում է շուկան:
Սաուդյան Արաբիայի ծրագրերը, սակայն, սկզբունքորեն տարբերվում են Ռուսաստանի դիրքորոշումից: Սաուդցիները մտադիր են ապրիլի 1-ից նավթի արդյունահանումը հասցնել օրական 12,3 միլիոն բարելի, ինչը մեկ երրորդով բարձր է մարտի մակարդակից: Ընդ որում՝ Թագավորությունը նախատեսել է հումքի արտահանումը հասցնել օրական 10,6 միլիոն բարելի: