Ռուսաստանի Դաշնության 29 շրջաններում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 771 նոր դեպք՝ գրում է РИА Новости-ն: Ռուսաստանում վիճակագրական տվյալները հաղորդել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար ստեղծված օպերատիվ շտաբից:
Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 3548-ի, ապաքինվել է 235 հիվանդ, 30 մարդ մահացել է: Երկրում անցկացվել է ավելի քան 536 հազար թեստավորում: