Վրաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ հասնելով 156-ի: Ախտից ապաքինվել է 28 մարդ, հայտնում է կառավարության stopcov.ge կայքը:
Նախօրեին հայտնի էր դարձել 155 վարակակրի մասին: Կարանտինում է գտնվում 5526 մարդ, բժիշկների ստացիոնար հսկողության տակ է 344 հոգի:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, սահմանվել են նաև կարանտին ու պարետային ժամ: