Ադրբեջանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 521-ին, մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 78 դեպք: Այս մասին հայտնում են Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
78 նոր վարակակիրներից 17-ի վիճակը ծանր է, 26-ինը՝ թեթև ծանրության: Մյուսների ինքնազգացողությունը բավարար է:
Շտաբից ստացված տվյալների համաձայն՝ ուրբաթ վարակակիրների թիվը կազմել էր 443: Արձանագրվել է մահվան 5 դեպք: Ապաքինվել է 32 մարդ: