Ճապոնիայում բալենիները ծաղկել են: Գարնան այս սեզոնին միլիոնավոր ճապոնացիներ ու զբոսաշրջիկներ արդեն պետք է հիանային Ծագող արևի երկրին հատուկ այս գեղեցիկ տեսարանով, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մարդկանց թիվը խիստ նվազել է, գրում է BBC-ն:
Սա Ճապոնիայի համար չափազանց կարևոր շրջան է թե՛ տնտեսական, թե՛ մշակութային առումներով:
Անցյալ տարի գարնանային այս սեզոնին՝ բալենիների ծաղկման շրջանում Ճապոնիա էր այցելել գրեթե 8.5 մլն արտասահմանցի, որի շնորհիվ հավաքվել էր 6 մլրդ դոլար: