Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել: BBC-ն գրում է, որ տեղեկությունը ստացվել է Հարավային Կորեայի զինված ուժերի ղեկավարությունից:
Հրթիռներն արձակվել են այսօր՝ վաղ առավոտյան, Ճապոնական ծովի ուղղությամբ:
Հյուսիսային Կորեան բազմաթիվ հրթիռներ է արձակել այս ամսվա ընթացքում: Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան Փհենյանին կոչ են անում վերադառնալ միջուկային ու հրթիռային ծրագրերի դադարեցմանը միտված բանակցություններին:
Այսօր Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ Սեուլն իրականացնում է հետագա նմանատիպ դեպքերի մշտադիտարկում: