ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր երկրորդ ընթերցմամբ հավանություն տրվեց Կառավարության ներկայացրած Քաղաքացիական դատավարության օրենսգրքում և կից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ «Խոսքը վերաբերում է պետական մարմնի ղեկավարի տեղակալին, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին և վարչական շրջանի ղեկավարին դատարանում հանդես գալու համար լիազորագիր տրամադրելու իրավասության ամրապնդմանը»: