Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը պղծվել է: Հայ-ֆրանսիական Nouvelles d’Arménie հրատարակչությունը հայտնում է, որ հուշահամալիրը պղծվել է մարտի 13-ի լույս 14-ի գիշերը: Սպիտակ սյուների վրա վանդալիզմի հետքեր կան:
Սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր արդեն խիստ քննադատել են վանդալիզմի գործողությունները հայկական հուշահամալիրի նկատմամբ:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը՝ որպես վանդալիզմի դրսևորում։