Microsoft-ի համահիմնադիր ու ղեկավար Բիլ Գեյթսը հեռանում է ընկերությունից: Ամերիկացի միլիարդատերը ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել բարեգործությանը, մասնավորապես, զբաղվել համաշխարհային առողջապահության, կրթության ու զարգացման հարցերով և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարով:
Չնայած լուրջ քայլին՝ Բիլ Գեյթսը շարունակելու է մնալ Microsoft ընկերության ղեկավարների խորհրդի տեխնիկական հարցերով խորհրդական: