Բիլ Գեյթսը 600 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ ջրածնային վառելիքով գործող սուպեր-զբոսանավ պատվիրելու համար:
Microsoft-ի հիմնադրի զբոսանավում կտեղավորվեն անձնակազմի 31 անդամներն ու 14 հյուրերը: Առաձնասենյակներից բացի, կլինի նաև spa-կենտրոն, մարզադահլիճ, լողավազան, ուղղաթիռային հրապարակ: Գեյթսն արդեն մտածել է նաև զբոսանավի անունը՝ Aqua:
Ըստ Mignews-ի՝ ջրածնային վառելիքով աշխատող զբոսանավն առանց լիցքավորվելու կանցնի գրեթե 6,5 հազար կիլոմետր ջրային տարածք: