Կորոնավիրուսի տարածման պատճառով Իռլանդիայում սահմանվել է մասնակի կարանտին այսօրվանից մինչև մարտի 29-ը: Երկրում փակվում են դպրոցներ, մանկական խնամքի կենտրոններ և ուսումնական այլ հաստատություններ, չեղարկվում են հանրային, ժամանցային և այլ միջոցառումներ: Իռլանդիայի վարչապետը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կկիրառվեն խստացված միջոցառումներ, որոնք սահմանվել են նաև Իտալիայում: Իռլանդիայի կառավարության ղեկավարը մասնավորապես ասել է. «Սա մեծ ցնցում էր մեզ համար: Սակայն մենք միասին կարող ենք նվազեցնել վարակի տարածումը: Ժամանակի ընթացքում կյանքը կմտնի բնականոն հուն: Սակայն այժմ մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին»:
Իռլանդիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Դուբլինի հիվանդանոցում մահացել է տարեց կին: