2019-ին Հայաստանի ներդրումները Վրաստանում, 2018-ի համեմատ, աճել են 68,5%-ով: Հայ գործարարների ներդրումը կազմել է մոտ 4,3 մլն դոլար:
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2018-ին ՀՀ-ից ներդրումները կազմել են 9.8 մլն դոլար:
2003-ից սկսած՝ հայերը Վրաստանում ամենաշատ ներդրումներ են կատարել 2010-ին՝ 19.5 մլն դոլար, վերջին 10 տարում Հայաստանը Վրաստանում ներդրել է մոտ 94 մլն դոլար:
Վրաստանում ամենախոշոր ներդրումները 2019-ին կատարել են Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Ադրբեջանը, Իռլանդիան: