Այսօր մեր հարևան Իրանում տոնում են աշխարհի շիաների առաջին առաջնորդ Իմամ Ալիի ծննդյան օրը: Այս մասին հաղորդում է FARS գործակալությունը, հավելելով, որ չնայած կորոնավիրուսին՝ Իրանում տոնական տրամադրություն է իշխում:
Ալի Իբն Աբի Թալեբը ծնվել է Մեքքայում: Պատանի հասակից նա դաստիարակվել է իսլամի մեծ մարգարեի մոտ, և առաջինն էր, ով ընդունեց իսլամը։ Մոհամմեդ մարգարեի կողմից իսլամի քարոզչության ու տարածման բոլոր փուլերում Էմիրապետ Ալին եղել է մարգարեի գլխավոր աջակիցը։
Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում Իմամ Ալիի բարեբաստիկ ծննդյան օրը հռչակվել է որպես «Հայրերի օր»։
1lurer.am-ը շնորհավորում է մեր բարեկամ երկրի քաղաքացիներին՝ Իրանի համար շատ կարևոր այս տոնի կապակցությամբ: