Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն ամերիկացիների համար բարձրացրել է Ադրբեջան և Թուրքմենստան այցելությունների վտանգավորության աստիճանը: ԱՄՆ-ը իշխանությունները հայտնել են, որ եթե խիստ անհրաժեշտություն չկա, Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է հրաժարվեն այդ երկրներ այցելություններից:
«Ադրբեջանի վտանգավորության աստիճանը երեքն է: Անհրաժեշտ է վերանայել Ադրբեջան այցելությունը COVID-19 վարակի բռնկման պատճառով և այդ երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներից ելնելով»:
Միացյալ Նահանգները հայտնել է նաև, որ վարակման հիմնական սպառնալիքը գալիս է հարևան Իրանից: Բացի այդ, «Ադրբեջանի բուժծառայությունը չի համապատասխանում ԱՄՆ չափանիշներին, իսկ որոշ շրջաններում էլ բժշկական հիմնական պարագաները կարող են հասանելի չլինել»:
Նախազգուշացնող նույն հայտարարությունը հրապարակվել է նաև Թուրքմենստան այցելել նախապատրաստվող ամերիկացիների համար: