«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնել Աֆղանստանի Քաբուլ քաղաքում տեղի ունեցած հարձակման համար, որի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, վիրավորվել են 55-ը: Այս մասին հայտնել է ահաբեկչական խմբավորման հետ կապված Amaq լրատվական գործակալությունը, հղում անելով կազմակերպության հաղորդագրությանը:
Հիշեցնենք, որ սա առաջին խոշոր հարձակումն էր Աֆղանստանի մայրաքաղաքի վրա՝ ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև Կատարի մայրաքաղաք Դոհայում փետրվարի 29-ին կնքված Խաղաղության համաձայնագրից հետո: