Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էնգին Օզքոչի դեմ՝ իրեն ուղղված քննադատական և վիրավորական հայտարարությունների համար։
Ընդդիմադիրը սրիկա էր անվանել Թուրքիայի նախագահին՝ Սիրիայում զոհված թուրք զինվորականների համար: Որպես բարոյական փոխհատուցում երկրի ղեկավարն իրեն վարկաբեկողից մոտ165 հազար դոլար է պահանջել: Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում հնչած վիրավորական հայտարարությունները իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև ծեծկռտուքի պատճառ էին դարձել: