Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների բազմաբնույթ հարցերին: Վերջին ամիսներին ամբողջ աշխարհին անհանգստացնող կորոնավիրուսի մասին հարցին Ծառուկյանը պատասխանել է, որ նախապես էր պետք հանձնարարականներ տալ դեղատներին ու հիվանդանոցներին, որ անհրաժեշտ դեղորայքով ու դիմակներով կարողանան ապահովել բնակչությանը: Հարցին, թե դեղատներում Ծառուկյանը փնտրե՞լ է դիմակ, նա պատասխանել է. «Ծառուկյանը դրա կարիքը չունի, բարի մարդկանց էդ հիվանդությունները չեն կպնում»: