Վրաստանի բոլոր սահմանային անցակետերում և երեք օդանավակայաններում ժամանակակից վրաններ են տեղադրվել, որտեղ, մինչ բուժհաստատություն տեղափոխելը, կտեղավորեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարած բարձր ռիսկի գոտիներից ժամանած ուղևորներին: Այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարարությունը:
Հիշեցվում է, որ նման նախազգուշական միջոցառում է իրականացվում երկրում կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար: