Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում անցկացրած ամեն օրը Դոնալդ Թրամփն ավելի ու ավելի շատ է քայքայում ամերիկյան ժողովրդավարության ինստիտուցիոնալ հիմքերը: Թեմային է անդրադարձել ամերիկյան The American Prospect պարբերականը:
ԱՄՆ նախագահի ընտրությունների նախաշեմին հոդվածագիրը դժգոհում է տպավորությունից, որ կարծես 2016 թվականն է սկսվել: Նա 100 տոկոսով համոզված է Պուտինի մտադրություններում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն այժմ ցանկանում է աջակցել Սանդերսին՝ ամերիկյան ժողովրդավարության ինստիտուտները վարկաբեկելու համար:
2016-ին Կրեմլը ընդլայնված քարոզարշավ էր սկսել, որն ուղղված էր Դոնալդ Թրամփին Սպիտակ տան ղեկավար ընտրվելուն: Գործողությունները ներառել են քայլերը Թրամփի նախընտրական շտաբի հետ համաձայնեցնելու բազմաթիվ փորձեր, սոցիալական ցանցերում ապատեղեկատվության տարածման լայնածավալ ծրագիր ու ցանցահեն հարձակումներ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության համակարգերի վրա:
Այժմ մենք հայտնվել ենք հենց նույն իրավիճակում: New York Times և Washington Post պարբերականները հայտնել էին, որ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության պաշտոնյան, որը պատասխանատու է ընտրությունների անվտանգության համար, ԱՄՆ Կոնգրեսի անդամներին հայտնել էր, որ Ռուսաստանը կրկին ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու փորձեր է անում, որպեսզի աջակցի Թրամփի երկրորդ անգամ վերընտրվելուն: Ավելի ուշ հետախուզության պաշտոնատար անձինք Սանդերսին հայտնել էին, որ Ռուսաստանը ցանկանում է աջակցել նաև իրեն:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի շահերը համընկնում են: Մասնավորապես՝ Թրամփը համառորեն փորձում էր թուլացնել արևմտյան դաշինքը՝ ավերելով այն տնտեսական, դիվանագիտական ու ռազմական կապերը, որոնք միավորում են աշխարհի ամենահզոր պետությունը մեր եվրոպացի դաշնակիցների հետ: Նույնիսկ Պուտինն այդքան բացահայտ չի ցուցադրում իր արհամարհական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նման միջազգային կազմակերպությանը: