Իրանի խորհրդարանի ընտրությունների ժամանակ բերման է ենթարկվել առնվազն 8 մարդ, որոնք երկրի հարավ-արևմուտքում փորձել են գնել կամ վաճառել ձայները: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազը:
«Շուշ շրջանում ոստիկանները բերման են ենթարկել ութ մարդու՝ ձայներ գնելու կամ վաճառելու համար»:
Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը: Գլխավոր դատախազությունից բնակիչներին հորդորում են հայտնել ընտրախախտումների դեպքերի մասին: