ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Երվանդ Մանարյանի որդին` Քրիստ Մանարյանը, և այլք:
Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18-20-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը՝ վաղը՝ ժամը 12-14-ը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: